2006 թվականին նշանակվելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ` Աշոտ Սարգսի Ղահրամանյանը պաշտոնավարման հենց առաջին իսկ ամսվա ընթացքում այցելեց մարզի բոլոր 97 համայնքներ, հանդիպեց մարզի ազգաբնակչության հետ, ծանոթացավ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև համայնքներում եղած բազում սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: Այնուհետև նա, համադրելով դրանք միայն բյուջեից ստացվող սուղ միջոցների հետ, եկավ այն համոզման, որ միայն այդ միջոցներով հնարավոր չէ լուծել բոլոր այդ հիմնախնդիրները:
Ու չուշացավ մարզպետի հանձնարարականն աշխատակազմին.
- Համայնքների հետ համատեղ վեր հանել ու ներկայացնել համայնքներում եղած սոցիալ-տնտեսական խնդիրները և այդ հիմնախնդիրներից հենց համայնքներում առանձնացնել այն խնդիրները, որոնք տվյալ համայնքները համարում են իրենց զարգացման համար գերակա ու տալ դրանց լուծման ֆինանսական գնահատականը:
- Այդ բոլոր վերլուծությունների հիման վրա կազմել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը, և, ըստ ոլորտների, կարևորելով բոլոր հիմանխնդիրների լուծումները` արդեն կոնկրետ ժամանակահատվածներում նշել կոնկրետ ֆինանսական միջոցները:
- Հստակ հաշվարկներ ներկայացնել, թե այդ հիմնախնդիրների լուծման մեջ որքան են լինելու պետությունից ակնկալվող հատկացումները, որքան են ի վիճակի լինելու ներդրումներ կատարելու իրենք` համայնքները, և, վերջապես, ինչ հնարավոր այլ ներդրողներ ենք փորձելու գտնել այդ ծրագրերը իրականացնելս:
Հենց այս վերջին խնդրի լուծման նապատակով էլ ծնվեց հիմնադրամ ստեղծելու գաղափարը, և չուշացավ գաղափարի կենսագործումը:
2006 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց <Արմավի-Դար 21> բարեգործական հիմնադրամը, որի նպատակն ի սկզբանե որոշված էր. Ըստ ամենայնի նպաստել մարզի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված կլինեն մարզի ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Հիմնադրամն իր համար առանձնացրեց հետևյալ գերակա ուղղությունները, որոնցով ինքն աջակցելու էր մարզի իշխանություններին.
- Դպրոցաշինություն- աջակցություն այն դպրոցներին, որոնց շենքերը գտնվում են անմխիթար վիճակում, կամ որոնք ունեն առաջնային հիմնանորոգման կարիք
- Մարզի ունեցած դպրոցներից մի զգալի մասում ջեռուցման համակարգերի բացակայության վերացմանն ուղղված քայլերի իրականացում` լոկալ ջեռուցման համակարգեր կառուցելու միջոցով:
- Աջակցություն առանձին համայնքներում գազաֆիկացման աշխատանքների իրականացմանը:
- Առանձին համայնքներում խմելու ջրի համակարգերի վերականգնում:
- Աջակցություն հակակարկտային կայաննների տեղադրմանը` մարզի գյուղատնտեսությունը տարերային աղետներից, հատկապես`կարկտահարությունից պաշտպանելու նպատակով:
- Աջակցություն միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներին /մարզի ճանապարհների 60 % վատ, 40% շատ վատ վիճակում են /մարզում կան արդեն անանցանելի դարձած ճանապարհներ և վթարային վիճակում գտնվող կամուրջներ, որոնցով համայնքները կապվում են իրար հետ:
- Մարզում օր օրի հրատապ է դառնում պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, եկեղեցիներն ու թանգարանները, մշակույթի տներն ու այլ մշակութային հաստատությունները գտնվում են անմխիթար վիճակում:
- Մարզում խիստ հրատապ է դարձել նախադպրոցական կրթության կազմակերպումը, ինչը պայմանավորված է երկու պատճառով.
- համայնքներն իրենց սուղ ֆինանսական միջոցներով չեն կարողանում մանկապարտեզներ պահել
- եղած մանկապարտեզները գտնվում են քայքայված, քանդված վիճակում, չունեն համապատասխան գույք ու պայմաններ` աշխատանքները վերսկսելու համար:
- Վատ վիճակում են գտնվում սպորտային, մարզական կառույցները, սպորտդպրոցներն ու մարզադահլիճները, քայքայման եզրին է Արմավիրի Հոբելյանական մարզադաշտը:
- Օրախնդիր հրամայական է դպրոցները համապատասխան համակարգչային տեխնիկայով համալրումը` երեխաներին տարրական համակարգչային գրագիտությամբ ապահովելու համար:
- Դեռևս մարզում քիչ չեն այն համայնքները, որոնք ունեն ջրամատակարարման ներքին ցանցերի վերանորոգման խնդիրներ:
- Աջակցության կարիք ունեն մարզի սահմանամերձ համայնքները, որտեղ սկսվել, սակայն չեն ավարտվել գազաֆիկացման աշխատանքները:
- Շարունակական խնդիր է մնում հակակարկտային կայանների տեղադրումը:
- Բազում են այն խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչները /բազմազավակ ընտանիքներ, անօթևան ընտանիքներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, միայնակ ծերեր ու թոշակառուներ, հաշմանդամներ, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներ/, որոնք ունեն հրատապ, մշտական ու անհետաձգելի ֆինանսական աջակցության կարիք:
- Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին վերաբերող ծրագրերի աջակցություն:
Այս ու բազում այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, ներդրողներ ու բարերարներ, անհրաժեշտ են ուղղակի գթասրտությամբ ու հայրենասիրությամբ ապրող հայորդիներ:
Հարկ ենք համարում նշել, որ կարճ ժամանակահատվածում հիմնադրամը գտավ ադպիսի մարդկանց: Ու այդպիսի մարդկանց ֆինանսական ներդրումներով էլ հնարավոր եղավ իրականացնել այն գործերը, որոնք կներկայացվի ստորև` կայքի կատարված աշխատանքներ ու գործընկերներ բաժնում: |